Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթել է «Հերտային» (2:0): Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Սերժ Գնաբրին։ Այսպիսով, «Բավարիայի» եզրային հարձակվողը դարձել է Բունդեսլիգայի միակ խաղացողը, որը վերջին յոթ մրցաշրջաններում 10 և ավելի գոլ է խփել։
«Հերտայի» դեմ խաղի 69-րդ րոպեին Սերժ Գնաբրին Ջոշուա Կիմիխի փոխանցումից հետո է գրավել մրցակցի դարպասը: Գերմանացի կիսապաշտպանի համար սա 10-րդ գոլն էր Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։
«Բավարիայից» առաջ 27-ամյա խաղացողը մեկական տարի անցկացրել է «Վերդերի» և «Հոֆենհայմի» կազմում։ Ֆուտբոլիստի գոլային վիճակագրությունն ըստ մրցաշրջանի հետևյալն է.
«Վերդեր» Բրեմեն (2016/17) — 11 գոլ,
«Հոֆենհայմ» (2017/18) — 10 գոլ,
«Բավարիա» (2018/19) — 10 գոլ,
«Բավարիա» (2019/20) — 12 գոլ,
«Բավարիա» (2020/21) — 10 գոլ,
«Բավարիա» (2021/22) — 14 գոլ: