Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին կիսել է իր կարծիքը Էլ Կլասիկոյում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի վերաբերյալ.
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց մեծ հանդիպումներում նա տեսանելի չէ: Նա տխուր դեմք ունի և չի ոգևորում թիմակիցներին:
Լիոնելը ասես նախկին խաղացող լիներ, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նման էին հավի ճուտիկների «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ: