Մրցավար Սաշա Ստեգեմանը խոստովանել է, որ պետք է 11 մետրանոց նշանակեր Դորտմունդի «Բորուսիայի» օգտին։
— Ես նորից դիտեցի դրվագը: Ադեյեմիի հետ դրվագում կար 11 մետրանոց «Բորուսիայի» օգտին։ Ես ամբողջ դրվագը չտեսա խաղադաշտում գտնվելու ժամանակ: Պաշտպանը մեծ արագությամբ էր շարժվում, և ես վստահ էի, որ Ադեյեմին առաջինն է ոտքը դրել։ Իհարկե, տեսաօգնականը վերանայել է դրվագը։ Նա համարեց, որ ես բացահայտ սխալ թույլ չեմ տվել, ուստի կրկնությունն ինքնուրույն ուսումնասիրելու հանձնարարական չեմ ստացել։
— Կարո՞ղ էիք ինքներդ մոտենալ մոնիտորին։
– Այո, եթե ես կասկածներ ունենայի։ Բայց խաղադաշտում ես կասկած չունեի։ Հետ նայելով կարող եմ ասել՝ ես ուրախ կլինեի, եթե դիտեի կրկնությունը։ Իհարկե, ուզում եմ միշտ ճիշտ որոշումներ կայացնել, ճիշտ գնահատել դրվագները։
Ես շատ նյարդայնացած եմ, ինձ շատ վատ եմ զգում։ Շատ, շատ կարճ գիշեր էր։ Ինձ դա դուր չի գալիս»,- Շտեգեմանի խոսքն է մեջբերել Bild-ը։
Դորտմունդի «Բորուսիան», որը «Բավարիայի» հետ պայքարում է չեմպիոնության համար, 1։1 հաշվո ոչ-ոքի էր խաղացել «Բոխումի» հետ։
























































