Ապրիլի 28-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարել է ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրային 2023/2024 թթ. մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել 9 ակումբներ՝ «Սյունիք ՖԱ», «Միկա ՍԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Գանձասար ՖԱ», «Աղբյուրակ ՖԱ», «Օնոր ՖԱ», «Նիկարմ ՖԱ», «Դովեղ ՖԱ», «Հայասա ՖԱ»։ Վերոնշյալ արտոնագրի ստացումը մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք է ընձեռելու ակումբներին մասնակցել 2023/2024թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը:
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Ներկայացված փաստաթղթային փաթեթների հիման վրա ս.թ. հունիսի 6-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին ՀՀ Առաջին խմբի արտոնագրեր շնորհելու հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ: