«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն չի օգնի իր թիմին առաջիկա հանդիպումներում։
Մյունխենցիների մարզիչ Թոմաս Տուխելի խոսքերով, ֆուտբոլիստը երկու շաբաթով շարքից դուրս է եկել աջ ազդրի մկանային լարվածության պատճառով, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանական Բունդեսլիգայի 29–րդ տուրից հետո մյունխենյան թիմն ունի 59 միավոր և մեկ միավոր է զիջում առաջատար Դորտմունդի «Բորուսիային»։