Մյունխենի «Բավարիան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկել իր կիսապաշտպան Սերժ Գնաբրիի տրանսֆերի հետ կապված հնարավոր առաջարկները։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» ցանկանում է բաժանվել իր եզրայիններից մեկից և պատրաստ է լսել Գնաբրիի համար առաջարկները։ Ինքը՝ ֆուտբոլիստը, դեռ որոշում չի կայացրել մյունխենյան ակումբում իր ապագայի վերաբերյալ, սակայն նշվում է, որ երջքանիկ չէ այն դիրքից, որում հանդես է գալիս թիմում: Որևէ այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ կոնկրետ բանակցություններ դեռ չեն եղել։
27-ամյա Գնաբրին այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
























































