Կիսապաշտպան Կազեմիրոն դժվար թե հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»՝ չնայած «Բավարիայի» հետաքրքրությանը: Այս մասին հայտնում է Bayern & Germany-ը:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ բրազիլացին կարևոր է թիմի համար, ակումբը նրան բաց չի թողնի։
Ինքը՝ խաղացողը, նույնպես ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Կազեմիրոն մանչեսթերյան թիմ է տեղափոխվել 2022 թվականին: