Հանս-Յոախիմ Վատցկեն դրդել է Դորտմունդի «Բորուսիային» հաղթել Բունդեսլիգան:
Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Յանիկ Հյուբերը, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրենը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի խաղից առաջ հանդերձարանում անձնական զրույցի ժամանակ համոզել է ֆուտբոլիստներին, որ նրանք հաղթանակի հնարավորություն ունեն։
«Վատցկեն մտավ հանդերձարան, կանգնեց խաղացողների առջև և երկու կարևոր հարց տվեց նրանց։
«Բավարիան» քանի՞ անգամ պիտի միավորներով մեզ զիջի, որ հասկանաք՝ կարող եք Գերմանիայի չեմպիոն դառնալ։
Իսկ խաղացողները շատ հստակ պատասխան են տվել։ Այո, նրանք ցանկանում են չեմպիոն դառնալ ու 4:0 հաշվով հաղթեցին «Այնտրախտին»», -ասել է լրագրողը:
Բունդեսլիգայի 29-րդ տուրից հետո «Բորուսիան» մրցաշարային աղյուսակում մեկ միավորով առաջ անցավ «Բավարիայից»․ 29-րդ տուրի խաղում «Բավարիան» պարտվեց «Մայնցին» (1:3), իսկ «Բորուսիան» հաղթեց «Այնտրախտին» (4:0):