«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է այս ամառ հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ծրագրում է Մանուել Նոյերին ապաքինվելուց հետո առաջին համար դարձնել։ Շվեյցարացի դարպասապահը դժվար թե մնա փոխարինողների թվում։
Զոմերը «Բավարիային» միացավ հունվարին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» այն բանից հետո, երբ Նոյերը ոտքի լուրջ վնասվածք ստացավ: Գերմանիայի գործող չեմպիոնների կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ բաց թողնելով 26 գոլ:
























































