Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրեշեն մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունը հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի նկատմամբ։
«Առայժմ որևէ կոնկրետ առաջարկ չի եղել ո՛չ «Բավարիայի», ո՛չ էլ մյուս ակումբների կողմից: Իհարկե, Ռանդալն ուշադրություն գրավեց իր ելույթներով։ Նորմալ է, որ «Բավարիայի» նման ակումբը հետաքրքրված է նրանով։
Բայց «Բավարիան» միակ ակումբը չէ, որ ցանկանում է գնել նրան: Մյուս կողմից, Կոլո Մուանին դեռ իրեն շատ լավ է զգում մեր ակումբում»,- Կրեշեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այնտրախտը» պատրաստ է բաժանվել Կոլո Մուանիից առնվազն 100 միլիոն եվրոյի դիմաց։
























































