Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Լոթար Մաթեուսը խոսել է թիմի անհաջող շարքի մասին՝ ասելով, որ ղեկավարությունը չպետք է կադրային որոշումներ կայացնի, այլ պետք է կենտրոնանա թույլ տված սխալները շտկելու վրա։
«Ինձ ասացին, որ Օլիվեր Կանի դիրքն ակումբում այլևս ամենակայունը չէ: Ես կարծում եմ, որ ոչ ոք չպետք է հեռանա, բայց թույլ տված սխալները պետք է ուղղվեն պատասխանատուների կողմից։ Առաջին հերթին նախագահ Հայների կողմից, որին մենք հիմա չենք լսում։ Վերջինը, որ ես լսել եմ նրանից, հինգ-վեց շաբաթ առաջ մի հարցազրույց էր, որում նա ասաց, որ իրենք ծրագրում են իրենց ապագան Նագելսմանի հետ: Իսկ 10 օր անց նրան ազատեց աշխատանքից։ Դրանից հետո նա անհետացավ։ Մարդ, որը պետք է ուժ ցույց տար այս պահին ու վերացներ սխալները, թույլ կողմերը։ Եթե այս սխալներն ուղղվեին, «Բավարիան» կդառնար աշխարհի լավագույն թիմերից մեկը»,-Մաթեուսի խոսքերն է մեջբերում RTL-ն։
























































