Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 4։0 հաշվով ջախջախեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Դորտմունդյան ակումբի կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց Ջուդ Բելինգեմը։
5 րոպե անց Դոնիել Մալենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Ընդմիջման գնալուց առաջ տանտերերը ևս մեկ գոլ խփեցին։ Աչքի ընկավ Մաթս Հյումելը։
66-րդ րոպեին Մալենը ևս մեկ գոլ խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ։
Դորտմունդի «Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 60 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական։ Մյունխենի «Բավարիան» 59 միավորով 2-րդ տեղում է։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 42 միավորով 9-րդն է։
























































