Օլիվեր Կանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Բավարիայի» գործադիր տնօրենի պաշտոնից։
«Իմ միակ նպատակն է ավարտել մրցաշրջանը չեմպիոնական տիտղոսով։ Իսկ հետո՝ նոր մրցաշրջանում նորից անցնենք հարձակման»,- Կանի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ այսօր «Բավարիան» Բունդեսլիգայում պարտվել է «Մայնցին» (1:3):
























































