Թոմաս Տուխելը չի հավատում, որ «Բավարիան» խաղային ճգնաժամի մեջ է:
Յուլիան Նագելսմանին փոխարինելուց հետո Տուխելի գլխավորած թիմը դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից։ Թիմը վերջին 6 խաղերում 2 հաղթանակ է տարել։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ երեք տարին առանց Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի՝ բավարար չէ:
Բայց թիմը երեք տարի անընդմեջ խաղացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Սա ճգնաժամ չէ։ Պետք չէ ամեն ինչ կասկածի տակ դնել։ Շատ մեծ ակումբներ չհասան քառորդ եզրափակիչ։
Մենք մնում ենք հավակնոտ և միշտ ավելին ենք ցանկանում: Մենք դեռ առաջինն ենք Բունդեսլիգայում. Չէի ասի, որ մեզ մոտ ճգնաժամ է»,- ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը։
























































