Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանը մեկնաբանել է ակումբից իր հնարավոր հեռացման մասին լուրերը։ Նախկին դարպասապահն ասել է, որ կենտրոնացած է միայն թիմի մասին մտքերի վրա և չի մտածում իր դիրքի մասին։
«Ես ոչ մի վայրկյան չեմ ծախսում պայմանագրիս մասին մտածելու վրա։ Իմ բոլոր մտքերը միշտ կենտրոնացած են միայն «Բավարիայի» վրա»,-Կանի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
53-ամյա ֆունկցիոները պաշտոնավարում է 2021 թվականի հուլիսից։ Կանը վերադարձել է «Բավարիա» 2020 թվականին՝ նախ միանալով ակումբի տնօրենների խորհրդին։
Ավելի վաղ լրագրող Քրիստիան Ֆալկն իր սոցցանցերում գրել էր, որ «Բավարիայի» բարձրագույն ղեկավարությունը դիտարկում է Կանին պաշտոնանկ անելու տարբերակը ակումբի վերջին վատ արդյունքներից հետո։
























































