Գերմանացի նախկին պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է Կլեման Տյուրպենը մրցավարական որոշումները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղում, որը կայացել է չորեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին։
«Երկու խախտումներ, որոնք երբեք չպետք է դառնային 11-մետրանոց: Ես ատում եմ սա»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Տյուրպենը խաղում նշանակեց երկու 11-մետրանոց, որոնցից մեկը չիրացրեց Էրլինգ Հոլանդը։ Նաև հանդիպման 18-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց «Բավարիայի» պաշտպան Դեոտ Ուպամեկանոյին, սակայն որոշ ժամանակ անց չեղարկեց իր որոշումը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում մյունխենյան ակումբը ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (1:1): Առաջին հանդիպումն ավարտվել էր անգլիական ակումբի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3։0։























































