«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է լրագրող Յան Օգե Ֆերտոֆտը։
Ըստ աղբյուրի՝ Կանի հեռանալը «միայն ժամանակի հարց է»։ «Բավարիայի» նախկին դարպասապահը ակումբի գործադիր տնօրենն է 2021 թվականից։
«Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվելով «Մանչեսթեր Սիթիին» (0:3; 1:1):
























































