«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը (1:1):
«Ընդհանուր առմամբ, ուժեղ ելույթ էր: Եթե մենք առաջ անցնեինք հաշվի մեջ, ապա մեր ինքնավստահությունը կավելանար և իրավիճակը բարդ կլիներ «Սիթիի» համար: Ինչ վերաբերում է Բունդեսլիգային, ապա ես չեմ անհանգստանում, թիմն այսօր ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Մեզ հարձակվո՞ղ է հարկավոր։ Այսօր մենք տեսանք մեկին, բայց այս խաղացողը ցավոք մեզ մոտ չի խաղում, (նկատի ունի Էրլին Հոլանդին): Իսկ Լևանդովսկու նման հարձակվողները քիչ են»,- Կանի խոսքերն է մեջբերում Bild-ը։
«Բավարիան» «Սիթիի» հետ առաջին խաղում պարտվել է 0:3 հաշվով։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում անգլիական թիմը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։