«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի մասին։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է Անգլիայի չեմպիոնի հաղթանակով՝ 3-0 հաշվով:
«Մեզ հրաշք է պետք։ Չգիտեմ՝ արդյո՞ք տեղին է խոսել 4-0, թե 5-1 հաշվի մասին… պետք է իրատես լինել, բայց մենք հավատում ենք ինքներս մեզ: Սա պատասխան հանդիպումն է։
Պետք է հավատալ, իսկ հավատը նշանակում է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Պետք է արդյունքի հասնենք թիմային ոգու, արդյունավետության և էներգիայի միջոցով։
Մենք մենակ չենք, մենք կարող ենք թիմով պայքարել, և մեր հանդիսատեսը պատրաստ է պայքարել մեզ հետ»,- մեջբերում է Տուխելին Sky Sports-ը։























































