«Բավարիան» տուգանել է հարձակվող Սադիո Մանեին 350 հազար եվրոյով Լերոյ Սանեին հարվածելու համար, հայտնում է Bild-ը:
Այս տուգանքը ռեկորդային է գերմանական ակումբի պատմության մեջ։ «Բավարիայի» ֆուտբոլիստը վիճաբանել էր թիմակցի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից հետո (0-3): Դրանից հետո մյունխենցիները հայտարարեցին Մանեի՝ թիմի կազմից հեռացման մասին Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ խաղից առաջ։
Մանեն «Լիվերպուլից» Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։
Ընդհանուր առմամբ, նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։