«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածի հետ սպասելիքներով։
Երեքշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, «Չելսին» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (0-2):
«Եթե խաղում ես «Չելսիում», ապա ամեն խաղում պետք է ամեն ինչ տաս անմնացորդ։ Ես ոչ մեկին թույլ չեմ տա մտածել, որ այս մրցաշրջանն արդեն ավարտված է։
Մենք գրեթե մեկ ժամ գերազանցեցինք համաշխարհային կարգի թիմին և հնարավորություններ ստեղծեցինք։ Դուք պետք է պահեք այս նշաձողը»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































