«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան խոսել է «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Չելսին» պարտվել է մադրիդյան ակումբին (0:2):
«Ռեալն» այս մրցաշարի քագավորն է: Մենք զարմացած չենք, որովհետև բոլորը գիտեն իրենց պատմության մասին։
Առաջին խաղում մենք լավ չգործեցինք, ուստի պետք է շտկենք իրավիճակը պատասխան խաղում»,- ասել է «Չելսիի» դարպասապահը:
Թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին` Լոնդոնում։