«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը նշել է՝ ում կցանկանար տեսնել մյունխենցիների կազմում հաջորդ մրցաշրջանում:
«Ես շատ ուրախ եմ լսել, որ նոր հարձակվող է գալու: Բոլորը խոսում են Վիկտոր Օսիմհենի մասին՝ «Նապոլիում» նրա սենսացիոն ելույթների պատճառով։ Երբեք չգիտես, թե արդյոք նա կարո՞ղ է նույնը անել Մյունխենում, բայց ես կարծում եմ, որ նա կհամապատասխանի:
Կոլո-Մուանին կարող է մի փոքր ավելի շատ տարածության կարիք ունենալ, քան հարձակվողը սովորաբար ունենում է «Բավարիայում», բայց նա լավ է նաև տուգանային հրապարակում և կարող է խաղալ Մյունխենում:
Հարի Քեյնը չափազանց ծեր է և շատ թանկարժեք մեզ համար: Այդ առումով Նիկոլաս Ֆուլկրուգն ավելի լավ տարբերակ է: Նա հավանաբար հասանելի կլինի 20-25 միլիոն եվրոյի դիմաց և Մյունխենում կխփի 25 գոլ: Նա արդեն 20 գոլ է խփել «Վերդերում»»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Sky Germany-ին։
























































