«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզայի՝ Մյունխեն տեղափոխվելու հարցում, հայտնում է Calciomercatoweb-ը:
Հաղորդվում է, որ գերմանական ակումբը մտածում է Լերոյ Սանեին վաճառելու մասին և որպես նրան փոխարինող դիտարկում է 25-ամյա Կիեզայի թեկնածությունը:
Իտալացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Սկզբում նա խաղում էր վարձավճարով, իսկ 2022 թվականին կնքեց մշտական պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։