«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»:
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, 25-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննում և կնքել երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականի կեսերը։
Կոնրադը մյունխենյան թիմին կմիանա այս մրցաշրջանի ավարտին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լայմերը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է մեկ գնդակ և ստացել վեց դեղին քարտ։
Բունդեսլիգայի 28 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 59 միավոր և առաջին տեղում է։ «ՌԲ Լայպցիգը» 51 միավորով չորրորդն է: