Միլանի «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին խոսել է «ներաձուրիների» մրցաշրջանի մասին՝ ասելով, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպումը որոշիչ կլինի իտալական թիմի ապագայի համար։
«Այս տարի «Ինտերն» ուժեղ է և ցույց է տալիս բարձր մակարդակ: «Բենֆիկայի» դեմ հանդիպումը որոշիչ է լինելու ակումբի ապագայի համար։
Խնդիրներ կա՞ն Իտալիայի առաջնությունում. ես չեմ կարող բացատրել առաջնությունում և Չեմպիոնների լիգայում թիմի ելույթների տարբերությունը։
Իսկ ինչ վերաբերում է Լուկակուին, նա շարունակում է մարզավիճակ ձեռք բերել վնասվածքից հետո»,- Ձանետիին է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։























































