Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային կարճ ցուցակում, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ երկու թիմերն էլ ամռանը կարող են առաջարկ անել «Բավարիային»՝ 22-ամյա կանադացու տրանսֆերի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում Դեյվիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: