«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Santi Auna-ն։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
20-ամյա կիսապաշտպանը ծրագրում է մոտ ապագայում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։ Նա ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ:
Գրավենբերխը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամռանը՝ «Այաքսից»: Նա ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։