«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Նապոլիի» դեմ պատասխան հանդիպումը, հայտնում է AP-ն:
Հաղորդվում է, որ հարձակվողը խնդիրներ ունի աքիլեսյան ջլի հետ:
Առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթանակ էր տարել։
Պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 18-ին, Նեապոլում։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։
























































