«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է վերադառնալ «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սինեգալցին կարոտում է «Լիվերպուլը» և շատ է ցանկանում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» ամեն ինչ կանի Մանեից ամռանը ազատվելու համար։ Ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռանկարայաին ծրագրեր չի կապում Մանեի հետ կապված, քանի որ նա չի տեղավորվում մարզչի խաղային համակարգում։
Այս մրցաշրջանում Մանեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։