Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել է, որ Սադիո Մանեն մոտ ապագայում կարող է հեռանալ «Բավարիայից»։
««Բավարիան» կանի հնարավոր ամեն ինչ՝ ամռանը Սադիո Մանեից ազատվելու համար։ Թոմաս Տուխելը Մանեի հետ կապված ծրագրեր չունի, քանի որ ֆուտբոլիստը չի տեղավորվում նրա համակարգում: Սա իմ տեղեկությունն է։ Ակումբի ներսում Մանեին շատ են քննադատում։ Այս տրանսֆերը սխալ են համարում, հատկապես հաշվի առնելով․ նրա տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո աշխատավարձը։ Նրա հիասթափեցնող խաղի պատճառով ակումբում կատակում են, որ «Բավարիան» պայմանագիր է կնքել Մանեի «երկվորյակ եղբոր հետ․․․»»,- գրել է Պլետենբերգը Twitter-ում:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (0-3) Սադիո Մանեն բռունցքով հարվածել է Լերոյ Սանեի դեմքին: Միջադեպից հետո «Բավարիան» հայտարարել էր, որ Մանեն տուգանվել է։