Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ հարձակվող Սադիո Մանեն կմասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը։
Սենեգալցին որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղից հետո (0-3) թիմակից Լերոյ Սանեին հարվածելու համար:
Հարձակվողը բաց է թողել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ հանդիպումը (1-1):
«Սադիոն արձագանքեց և ներողություն խնդրեց: Վաղը նա սովորականի պես կվերադառնա մարզումներին և հասանելի կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը»,- մեջբերում է Տուխելին Bayern & Germany-ն։
























































