Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Հոֆենհայմի» հետ:
Մյունխենյան թիմի կազմում հաշիվը բացեց Պավարը՝ 17-րդ րոպեին:
«Բորուսիան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Շտուտգարտի» հետ: Դորտմուդնյան թիմը հաղթում էր 3:2 հաշվով , սակայն գոլ բաց թողեց վերջին րոպեին: Այս խաղից հետո դորտմունդյան թիմն ունի 57 միավոր ու 2 միավոր է զիջում առաջատար «Բավարիային»:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
«Քյոլն» — «Մայնց»՝ 1:1
«Լայպցիգ» — «Աուգսբուրգ»՝ 3:2
























































