«Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի մորաքույրը մահացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից (0-3) առաջ, հայտնում է Mirror-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն հարձակվել է թիմակից Լերոյ Սանեի վրա՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո։
Դրա համար սենեգալցին որակազրկվել է Գերմանիայի առաջնության «Հոֆենհայմի» հետ հանդիպման համար։ Բացի այդ, խաղացողը կտուգանվի:
Մանեն «Բավարիայի» գույները պաշտպանում է 2022 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում սենեգալցին բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Բավարիա»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։
























































