«Բավարիան» Սադիո Մանեին տուգանել է 500 հազար եվրոյով։
Ինչպես հայտնում է Bild-ը, Լերոյ Սանեն ակումբին խնդրել է չխզել պայմանագիրը Մանեի հետ ու խստորեն չպատժել նրան։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (0:3), Մանեն հանդերձարանում հարվածել էր Սանեի դեմքին։
Պատժի տարբերակների թվում դիտարկվել է ֆուտբոլիստի պայմանագիրը խզելը, բայց «Բավարիայի» ղեկավարները որոշել են թիմում պահել սենեգալցուն։
Պաշտոնական կայքում ակումբը հայտնել է, որ Մանեն չի մասնակցի ապրիլի 15-ին կայանալիք «Հոֆենհայմի» հետ խաղին։