Ընթանում են Հայաստանի բասկետբոլի Մ24 տարեկանների առաջնության 2023թ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Ուրարտուն» 127-98 հաշվով հաղթել է «Գյումրի» ակումբին:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Գեորգի Պոդկոլզինն էր («Ուրարտու»)՝ վաստակած 40 միավորով: Նա նաև 13 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 3 արդյունավետ փոխանցում: