«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է հարձակվող Վիկտոր Օսիմենի՝ «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղին մասնակցելու հավանականությունը։
«Օսիմենը 100%-ով պատրաստ կլինի երեքշաբթի «Միլանի» դեմ պատասխան հանդիպմանը: Նա կլինի կազմում»,- իր Twitter-ում մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նիգերիացի հարձակվողը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցել քառորդ եզրափակիչի առաջին խաղում։
Այս մրցաշրջանում «Նապոլիի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում: Նիգերիացին կարողացել է դառնալ 25 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ ապրիլի 18-ին: