Գերմանական «Շալկե 04»-ի առաջատար Օմար Մասկերալը լուրջ վնասվածք է ստացել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, տեղեկացնում է Sport Bild-ը:
27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել, որը բավական լուրջ հետևանքներ է թողել նրա առողջության վրա: Նշվում է, որ կիսապաշտպանը կարող է վիրահատության ենթարկվել:
Հիշեցնենք, որ Մասկերալը գերմանական ակումբ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման և դարձել ՝ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Շալկե 04»-ը վաստակել է 36 միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում: