Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Ռեալից» կրած պարտությունը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» պարտվել է մադրիդյան ակումբին (0:2):
«Ես հպարտ եմ իմ տասը խաղացողներով։ Հիասթափեցնող է, որ մենք բաց թողեցինք ստանդարտից:
Բայց չեմ կարծում, որ մրցակիցը մեզ ջախջախեց, երբ տասը հոգով խաղացինք։ Սա պայմանավորված է մեր բնավորությամբ: Գոլային պահեր ունեին Ֆելիքսը, Սթերլինգը և Մաունթը:
Այս խաղում լավ բաներ եղան, բայց արդյունքն իրականությունն է։ Հատուկ բաներ են կատարվում «Սթեմֆորդ Բրիջում»։ Հետևաբար, մենք պետք է հավատանք։
Մենք նույնքան լավ թիմ ենք, որքան մրցակիցը։ Բայց մենք վստահության պակաս ունենք։ Ֆուտբոլիստները չեն գիտակցում, թե որքան լավն են:
Այս խաղը լավն էր, ուստի հաջորդ շաբաթ մեծ պայքար է լինելու:
Մենք պետք է ավելի դրական լինենք։ Եթե մենք դա անենք… Ես մասնակցել եմ այդ գիշերներին «Սթեմֆորդ Բրիջում»։ Պետք է շարունակենք նույն ոգով»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։