Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր Լոնդոնի «Չելսիին»։ Հանդիպումն ավարտվեց «Արքայական» ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
22-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Կարիմ Բենզեման։
Հանդիպման 59-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը։
74-րդ րոպեին մադրիդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։