«Չելսիի» մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի մասին։
««Չելսին» այս մրցաշրջանում մի քանի երիտասարդ խաղացողներ է ձեռք բերել: Մենք պետք է նրանց հնարավորություն տայինք լինել այնպիսի առաջատարներ, ինչպիսին մենք ցանկանում ենք: Էնցոն դառնում է առաջատար, բայց նա 22 տարեկան է, կարծում եմ՝ մեզ համար բավականին դժվար է խոսել այդ մասին, նա պետք է իր ճանապարհը գտնի։ Այսօրվա նման խաղերը մեծ հնարավորություն են անհատականության զարգացման համար և իրական հնարավորություն ցույց տալու, որ նա կարող է առաջնորդ լինել»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
22-ամյա Ֆերնանդեշը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի հունվարին «Բենֆիկայից»։ «Չելսիի» կազմում նա անցկացրել է 12 խաղ, որոնցում 2 գոլային փոխանցում է կատարել։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ»-«Չելսի» առաջին հանդիպումը կկայանա այսօր։ Խաղի սկիզբը՝ 23։00։
Թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։