«Այնտրախտի» կիսապաշտպան Դայչի Կամադան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ճապոնացին չի երկարաձգի իր ավարտվող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Կիսապաշտպանը գերմանական թիմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում նա «Այնտրախտի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































