«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Նա բարձրակարգ հարձակվող է: Եվ նա ֆուտբոլի լեգենդ դառնալու ճանապարհին է։ Նա արագ է, ուժեղ, խելացի՝ պարզապես հիանալի ֆուտբոլիստ»,- մեջբերում է Դեյվիսին նորվեգական TV2-ը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» երեքշաբթի երեկոյան 3-0 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»: Հոլանդը գոլ խփեց և արդյունավետ փոխանցում կատարեց այդ խաղում: Թիմերը հաջորդ շաբաթ կանցկացնեն պատասխան հանդիպումը Մյունխենում:
Ընդհանուր առմամբ, 22-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 45 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։