Հայտնի իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել «Ինտերի»՝ «Բենֆիկայի» նկատմամբ ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին խաղում տարած հաղթանակի վերաբերյալ (2-0)։
Նա ասել է, որ միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին արժանի է ծափահարությունների:
«Ինտերն» այդ խաղում կատարյալ էր, ես չեմ ափսոսում հաճոյախոսություններ անել: Ափսոս, որ նրանք միշտ չէ, որ այսպես են խաղում:
Նրանք հիանալի էին խաղադաշտում, «Բենֆիկան» այդպես էլ չգտավ իր ռիթմը, նրանք չէին սպասում, թե ինչ ֆուտբոլ կառաջարկի իրենց մրցակիցը։ Ինձագին արժանի է ծափահարությունների»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում fcinter1908-ը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ։