«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպումը։
«Մենք հանգիստ ենք, քանի որ հասկանում ենք, որ լավագույնս ենք պատրաստվել այս հանդիպմանը։ Մենք հասկանում ենք բոլոր դժվարությունները, որոնց պետք է դիմակայենք։ Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, մենք ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը։
«Միլանը» Չեմպիոնների լիգայում ֆանտաստիկ հաջող պատմություն է ունեցել: Միևնույն ժամանակ, մենք մի քանի տարի չէինք կարողանում մտնել այս մրցաշար։ Վաղվա հանդիպումը շատ կարևոր է։ Մենք արդեն գերազանցել ենք նախորդ մրցաշրջանի արդյունքը, իսկ այժմ կփորձենք հաղթահարել 1/4 եզրափակիչի արգելքը։
Մենք հասկանում ենք, որ «Նապոլին» շատ ուժեղ է։ Բայց այս փուլում մրցաշարում մնացել են միայն ուժեղ մրցակիցները։ Մենք պետք է անմնացորդ ներդնենք մեր ողջ ուժը՝ հաջորդ փուլ անցնելու հնարավորություն ստանալու համար»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 12-ին «Միլանը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի տանը՝ «Նապոլիի» հետ։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։