Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մերժել է երեք ակումբների առաջարկները, որոնք հետաքրքրված էին իրենով: Նշվում է, որ այդ ակումբներն են «Չելսին», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:
Գերմանական Bild հրատարակությունը պարզաբանել է իրավիճակը, թե ինչու Ջուդը չի ցանկացել տեղափոխվել այս թիմերից որևէ մեկը։
Նշվում է, որ Բելինգհեմը ցանկանում է խաղալ այնպիսի հեղինակավոր ակումբում, որն ունի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են «կիրքը, պատիվը և հեղինակությունը»: Ֆուտբոլիստին չի հետաքրքրում այն մեծ գումարները, որոնք նրան առաջարկել են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Բելինգհեմի տրանսֆերային մրցավզքում մնացել է երկու հավակնորդ՝ «Լիվերպուլը» և «Ռեալը», սակայն այս թիմերից և ոչ մեկը դեռ պատրաստ չէ վճարել պահանջվող 150 միլիոն եվրոն։