Ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիան հեռացվել է «Ալ Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի, նա հեռացվել է թիմի վատ արդյունքների և, մասնավորապես, թիմի ֆուտբոլիստների հետ վատ հարաբերությունների պատճառով: Սաուդյան Արաբիայի ակումբի ղեկավարների համբերությունը սպառվել է, երբ Գարսիան վիճաբանել է հանդերձարանում գտնվող խաղացողների հետ, ինչը խթան է հանդիսացել նրան հեռացնելու որոշման հարցում։
Հաղորդվում է նաև որ Գարսիան չի արդարացրել ղեկավարության սպասելիքները։ «Ալ-Նասրը» մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է՝ 3 միավորով զիջելով «Ալ-Իտիհադին»՝ առաջնության ավարտից 7 տուր առաջ:
Նշվում է նաև, որ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է գլխավոր մարզիչ Գարսիայից և թիմի ցուցադրած խաղից։ Մասնագետը գլխավորել է «Ալ Նասրը» 2022 թվականի ամռանը։
























































