ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի «Բավարիային»:
Գվարդիոլայի թիմը վստահ հաղթանակ տոնեց 3-0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Ռոդրին, Բերնարդո Սիլվան և Էրլինգ Հոլանդը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Չեմպիոնների լիգայում «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ չեն պարտվել արդեն 25 հանդիպում անընդմեջ։ Այս ցուցանիշը ռեկորդային է Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների համար։
«Բավարիա»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում՝ ապրիլի 19-ին: Հանդիպումը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 23:00-ին: