«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0).
«11 մետրանոց իրացնելը կենտրոնացվածության խնդիր է: Ես երբեք չեմ լսում որևէ մեկին, նույնիսկ իմ թիմակիցներին, նախքան այն իրացնելը:
Ուրախ եմ, որ այսօր կրկին օգնեցի թիմակիցներիս։ Մենք խելացի հանդիպում անցկացրինք և էլ ավելի շատ գոլ խփելու հնարավորություն ունեինք։ Բայց նման ուժեղ թիմի դեմ 2-0-ն էլ, իհարկե, լավ արդյունք է»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատասխան հանդիպումը կկայանա Միլանում ապրիլի 19-ին։