«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Միլանի» հետ առաջին հանդիպման մասին։
«Հուսով եմ, որ սա մեր վերջին հանդիպումները չեն եվրագավաթներում։ Մենք մեր կայացման դրական փուլում ենք։
Այս ցանկությունն ու ոգևորությունը պետք է արտացոլենք խաղադաշտում «Միլանի» հետ խաղերում։
Սա չեմպիոնների հանդիպում է, և չեմպիոններն իրենց չեն խնայում, նրանք միշտ լրացուցիչ ռեսուրսներ ունեն։ Ես ճանաչում եմ իմ տղաներին, և նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ի վերջո ավելի լավը լինեն մրցակցից»,- մեջբերում է Լուչիանոյին Football Italia-ն։